Tert.am–ը գրում է.

Fishki.net կայքը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որը, ըստ ամենայնի, դուր կգա կամ էլ «բարի նախանձ» կառաջացնի ընտանիք կազմած ցանկացած կնոջ մոտ:

Տեսանյութի հերոսն ամուսնացած տղամարդ է, ով, օգտվելով կնոջ 2-օրյա բացակայությունից, իրենց սովորական դարձած ննջասենյակն անճանաչելիորեն ձևափոխում է:

Տղամարդու ահռելի աշխատանքը, որն իր մեջ ներառում է պատերի ներկում, հատակի ձևափոխում ու նոր կահույքի տեղավորում, է՛լ ավելի գնահատելի է դարձնում այն հանգամանքը, որ նա գործել է բացարձակապես միայնակ` միևնույն ժամանակ հետևելով 3 անչափահաս երեխաներին։

Ցնցող անակնկալը տեսնելուց հետո կինը չի կարողանում զսպել հուզմունքն ու շնորհակալություն է հայտնում ամուսնուն.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել