«Ռոսսելխոզնադզորն» արգելել է ցեցով վարակված հայկական տոմատի ներմուծումըPanARMENIAN.Net-ը գրում է.

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է ՀՀ-ից ՌԴ Կրասնոդարի երկրամաս 22 տոննա տոմատի ներմուծումը: Պատճառը տոմատի խմբաքանակում հարավամերիկյան տոմատի ցեցի հայտնաբերումն է:

Ինչպես գրում է կրասնոդարյան «Յասնո» պարբերականը, տոմատի խմբաքանակն ուղարկվել է հետ` Հայաստան:

Ցեցը հայտնաբերվել է Հայաստանից եկող տոմատի խմբաքանակի մեջ առաջին անգամ: Վնասատւից տուժում են ոչ միայն դաշտային պլանտացիաներն, այլև ջերմոցային տնտեսությունները. ցեցի պատճառով կարող է ոչնչացվել բերքի 25-100%-ը:

Ավելի վաղ դաբաղի պատճառով արգելվել էր Հայաստանից չմշակված մսի ու կենդանի անասունների ներմուծումը Ռուսաստան։ Ներմուծման արգելքը հիմնականում վերաբերում էր անասնապահական ապրանքներին, կենդանիներին, որոնք կարող են վարակվել դաբաղով. արգելվում է խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաև կաթից ստացված մթերքների ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր աստիճանի ջերմային մշակում չեն անցել։

Ռուսաստանը արգելել է նաև Հայաստանից բրդի, կաշիների, մորթիների, խոզանակի մազի ներմուծումը, որոնք նույնպես վիրուսը ոչնչացնող երաշխավորված մշակումներ չեն անցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել