974143062Սիցիլիական Կատանիա քաղաքի կարաբիներներն անցկացնում են մասշտաբային գործողություն մաֆիայի դեմ պայքարի շրջանակում, որի արդյունքում ձերբակալման հրամաններ են տրվել մաֆիոզ գործունեության մեջ կասկածվող 109 անձի նկատմամբ՝ հայտնում է Tgcom 24 հեռուստաալիքը։

Ձերբակալությունները կատարվում են Իտալիայի ամբողջ տարածքում և արտերկրում, գործողությանը ներգրավված են իրավապահ մարմինների ավելի քան 500 աշխատակիցներ։

Հետաքննության կենտրոնում ազդեցիկ Լաուդանի մաֆիոզի կլանն է, որը կապված է սիցիլիական «Կոզա Նոստրա» հանցավոր կազմակերպության հետ։

Հետաքննության ներքո հայտնվածներին կասկածում են մաֆիոզ գործունեությանը մասնակից լինելու, շորթման, մաքսանենգության, թմրանյութերի առևտրի և զենքի անօրինական պահման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել