kanye-north-west-feb-2015-billboard-650Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն ու նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը, որոշել են ստեղծել մանկական հագուստի շարք։ Ինչպես հայտնում է WWD-ն՝ հենց այդ գաղափարը կլինի նոր՝ Yeezy Season 4 հավաքածուի հիմքում։ Թե հավաքածուում ինչ մոդելներ կընդգրկվեն, և երբ այն կներկայացվի, Ուեսթը չի հստակեցրել։

Դիզայների կարիերան Ուեսթը սկսել է 2015 թվականին՝ adidas Originals-ի հետ համագործակցությամբ։ Նա արդեն թողարկել հագուստի 3 հավաքածու։

Երրորդ հավաքածուն ներկայացվել է փետրվարի սկզբին՝ Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակում և համընկել երաժիշտի նոր ալբոմի՝ Swish-ի թողարկման օրվա հետ։

Նշենք, որ երգիչն ունի 21 «Գրեմմի» արձանիկ, մինչ օրս վաճառել է ավել քան 21 մլն սկավառակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել