Panorama.am-ը գրում է.

«Արարատյան դաշտավայրն ապահովվում է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի 40 տոկոսը, տարիներ շարունակ դաշտավայրն ապահովել է խմելու, ոռոգման, Մեծամորի ատոմակայանի սառեցման համար ջուր, սակայն դաշտավայրն ունի ստորերկրյա ջրերի լուրջ խնդիր»,- այս մասին այսօր ահազանգեց  ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը՝  ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի մեկնարկին:

Հիլիարդը  նաև ասաց, որ  ձկնաբուծության ոլորտի աճի և ջրի անարդյունավետ օգտագործման պատճառով զգալի նվազել են Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսներ՝ հավելելով,  որ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրությունն ընդգծել է ստորերկրյա  ջրային պաշարների կրճատման հետ կապված մտահոգիչ իրավիճակը:

Ըստ ուսումնասիրության՝ ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման և ձկնաբուծարանների կողմից արտեզյան ջրերից չկարգավորված ջրառի հետևանքով Արարատի և Արմավիրի մարզերի մոտ 30 համայնք մնացել է առանց խմելու և ոռոգման ջրի: Իսկ դա, ըստ Ք. Հիլիարդի, նշանակում է,  որ ջրի պակասությունը սպառնում է երկրի գյուղատնտեսական ոլորտին, նշված մարզերի սոցիալ-տնտեսական և բնապահպանական վիճակի վատթարացմանը:

Քարեն Հիլարդը նաև մտահոգություն հայտնեց Արարատյան դաշտում բնակվող 260 հազար մարդկանց ջրի խնդիրների մասին:

Նրա խոսքերով՝ այս խնդիրներն աստիճանաբար կարգավորելու համար պատրաստ են ներմուծել գերժամանակակից տեխնոլոգիաներ, գտնել դոնորներ, որպեսզի ստորերկրյա ջրերը արդյունավետ օգտագործվեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել