835190WTA-ի մամուլի ծառայությունը հարցազրույց է հրապարակել Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենսիստուհի 21-ամյա Մարգարիտա Գասպարյանի հետ:

Գասպարյանը նշել է, որ մարզիչի փոփոխությունից հետո դրական փոփոխություններ են եղել նաև իր խաղում: Ներկայումս հայազգի թենիսիստուհու մարզիչը Ելենա Մակարովան է: Նա ընդգծել է, որ նախկինում խաղահրապարկում շատ սխալներ էր թույլ տալիս: Խնդիրներից մեկն էլ արագության բացակայությունն էր:

«Սխալներից մեկն էլ սեփական ուժերի նկատմամբ հավատի պակաս էր: Այժմ ինձ շատ ավելի վստահ եմ զգում և ցանկանում եմ շարունակել առաջադիմել»,-ասել է Գասպարյանը:

Հիշեցնենք, որ թենիսիստուհին կանանց մենախաղի համաշխարհային դասակարգման ցուցակում զբաղեցնում է 43-րդ հորիզոնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել