Կուրծքը համարվում է կնոջ մարմնի ամենագրավիչ մասերից մեկը: Այդ պատճառով էլ գեղեցիկ սեռին անհանգստացնում է դրա ձևի և գեղեցիկ արտաքին տեսքի պահպանման հարցը: Շատերը կարծում են, որ միայն կրծքով կերակրելը հանգեցնում է կրծքի կախվելուն, այդ պատճառով էլ վախենում են երեխաներ ունենալ:

Բայց ամերիկյան պլաստիկ վիրաբույժների հետազոտություններն ապացուցում են, որ առաջին հերթին կրծքի առաձգականության վրա ազդում է ծխախոտը: Բժիշկ Ռինկերը՝ Կենտուկկի համալսարանից, հետազոտել է 132 կանանց: Նրանց մեծ մասը մայրացել էին իրենց կյանքում գոնե մեկ անգամ, և կերակրել էին կրծքով: Բայց հետազոտության արդյունքում պարզվեց, որ կրծքով կերակրած ոչ բոլոր կանայք ունեին խնդիր առաձգականության հետ:

Ինչից է կախվում կուրծքը

1

Պարզվում է՝ երկարատև տաք վաննաներ ընդունելը, կտրուկ ոչ ճիշտ նիհարելը, կրծքկալի սխալ ընտրություը եղել են այն բացասական գործոնները, որոնք առաջացրել են այդ խնդիրը: Բայց այդուհանդերձ, ապացուցվել է նաև, որ ծխախոտի օգտագործումը, կրծքի կախվելու հիմնական պատճառն է եղել:

«Ծխախոտը քայքայում է էլաստինը, որն ապահովում է մաշկի առաձգականությունը: Այն ձիգ է պահում նաև կուրծքը: Ծխախոտը ամենավատ թշնամին է», – ասում է բժիշկ Ռինկերը:

«Հղիությունն իրականում մեծացնում է կրծքի կախվելու հավանականությունը: Բայց, եթե ամեն ինչ նորմալ է ընթանում, և չկան շեղումներ, ապա կրծքերի հետ ամեն ինչ լավ կլինի», – վստահեցնում է բժիշկ Հենկոկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել