Lurer.com-ը գրում է.

Ռազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մյանմայում: Միջադեպը տեղի է ունեցել Նայպիդո քաղաքից թռիչքից հետո, հայտնում է Agence France-Presse-ը: Պարբերականի տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է չորս մարդ:

«Ինքնաթիռը կործանվել է թռիչքից ընդամենը մի քանի րոպե անց: Այն բռնկվել է»,- մեջբերում է գործակալությունը մայրաքաղաքային օդանավակայանի ներկայացուցչի խոսքը:

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Պատճառները ճշտվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել