ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքում բողոքի ակցիա է անցկացվել, որի հարյուրից ավելի մասնակիցները պահանջել են օբյեկտիվորեն քննել տեղի բնակչուհի, ազգությամբ հայ կնոջ սպանությունը։

Նախնական տվյալներով՝ պարտքի պատճառով 3 երեխաների մայր, 41-այա Լուսինե Առուստամյանին անդամահատել և սպանել է նրա գործընկերուհին՝ իր բարեկամուհու հետ։

Իրադարձությունները զարգացել են ամանորյա տոներից առաջ։ Լուսինեն անհետացել էր, որից հետո նրա անդամահատված դին Պոդկումոկ գետի հատակին հայտնաբերվել էր միայն հունվարի 11-ին։ Նա ապրել է երկրամասի Ինոզեմցևո գյուղում և աշխատեկ «Լիրա» շուկայում։

Նշվում է, որ նա և Մնացականյան Աիդա անունով մի կին, ով կալանքի տակ է և մեղարդվում է սպանութան մեջ, առևտրով են զբաղվել։ Աիդան Լուսինեից պարտքով վերցրել է 600 հազար ռուբլի, որի շուրջ վիճակաբանության ժամանակ վերջ է տվալ նրա կյանքին։ Այդ հարցում նրան օգնել է բարեկամուհին՝ Անժելան։

Ներկայում Անժելան վկայի կարգավիճակում է, ողջ մեղքը իր վրա է վերցրել Աիդան։ Ցուցարարները պահանջել են օրենքի ողջ խստությամբ պատժել սպանության մեղավորներին։

Լուսանկարում` Մնացականյան Անժելան է

Մնացականյան Աիդա

Զոհը` Առուստամյան Լուսինեն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել