Araratnews.am-ը գրում է.
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահայտվել է 26-ը:
Բացահայտվել է գողության` 18, խարդախության` 8, կողոպուտի եւ խուլիգանության` 1-ական, յուրացման եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 5, մարմնական վնասվածք հասցնելու եւ ավազակային հարձակման 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետեւանքով 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/16-avtovthar-3-orum-viravorvel-e-28-mard/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել