1370879073_oscars2_jpg_1327432824«Օսկար» մրցանակի հավակնորդներին հիմնական անվանակարգերում կնվիրեն հավաքածուներ, որոնց արժեքը գնահատվում է 200 000 դոլար: Այս մասին գրում է The Guardian-ը:

Նվերները կտրամադրի լոսանջելեսյան Distinctive Assets ֆիրման: Նրա նոր նվեր-հավաքածուն ռեկորդային կլինի (2015 թ. նվերների ընդհանուր արժեքը կազմել է 125 000 դոլար):

Ամենաթանկարժեք նվերը առաջին դասով 10-օրյա ուղևորությունն է դեպի Իսրայել (55 000 դոլար): Նախատեսվում է հավակնորդներին նաև նվիրել տուր Ճապոնիայով՝ 45 000 դոլար արժողությամբ: Հավաքածուում ներառված են նաև սեքս-խաղալիքներ, կոսմետիկ միջոցներ և այլ նվերներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել