Եթե ունեք փոքր կուրծք, ուսագծին հավասար կոնքագիծ ու ընդգծված իրանի բացակայություն, ապա այս հոդվածը հենց Ձեր մասին է։ Բանանանման կամ ուղղանկյունաձև կազմվածք ունեցող կանանց բնորոշ չէ  մարմնի ռելիեֆայնությունը։ Ուսերի, իրանի ու կոնքերի չափերի միջև ընդգված տարբերություն չկա, դրանք տեսողականորեն հավասար են։

ke0fE5BKKA8Մարմնի նմանատիպ կառուցվածք ունեցող կանայք հաճախ բարդույթավորվում են, որ ախորժալի ու գայթակղիչ չափանիշներ չունեն, նույնիսկ ասում են, որ իրենց կազմվածքը “տղայանման է։       

Իսկ ես ասեմ, որ բանանանման կազմվածքը մյուս երեքի հետ համեմատ ամենապակաս խնդրահարույցն է։ Բանանանման կազմվածք ունեցող կանայք այն եզակիներից են, ովքեր ավելորդ քաշի խնդիր որպես կանոն չեն ունենում։ Քաշ հավաքելիս կիլոգրամները մարմնի բոլոր հատվածներում հավասարապես են բաշխվում։ Բացի այդ այսպիսի կազմվածք ունեցող կանայք իրենց կարող են թույլ տալ կրել ԳՐԵԹԵ ամեն ինչ։ Խաղի կանոններ ոճաբաններն, իհարհե, սահմանում են։ Դրանց անցնելուց առաջ նշեմ, թե համաշխարհային աստղաբույլում ովքեր ունեն բանանանման կազմվածք։ Նրանք են՝ Շերոն Սթոունը, Պենելոպա Կրուզը, Քիրա Նայթլին, Քեմերոն Դիասը, Նիկոլ Քիդմանը և ուրիշները։

kinopoisk.ru-Nicole-Kidman-1181542hedf18320100627102656604

Եվ, այսպես, չմոռանանք՝ ինչի  համար ենք հավաքվել։ Ի՞նչ հագնել ու չհագնել բանանանման կազմվածք ունենալու պարագայում։ Նախ, հասկանանք՝ ի՞նչ խնդիր ենք դնում հագուստի առջև։ Մեր նպատակն է՝ հագուստի օգնությամբ բանանը տեսողականորեն վերածել ժամացույցի։ Այսինքն՝ պետք է փորձենք ընդգծել իրանը, ծավալ հաղորդել կրծքի հատվածին և հնարավորինս հետաքրքիր լույսի ներքո ներկայացնել կոնքագիծը։ Մի քանի ընդհանուր  ցուցում եմ առանձնացրել․

2 (1)

Բանանանման կազմվածք ունեցող կանանց խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել հագուստի կտորին։ Բարակ ու մարմինը կիպ գրկող կտորները ցանկալի է  շրջանցել։ Եթե մարմնին կամ դրա առանձին հատվածներին ծավալ հաղորդելու նպատակ եք հետապնդում, ապա նախապատվությունը տվեք ավելի կայուն ու փոքր-ինչ կոպիտ կտորներին․ բուրդ, վիլվետ, վուշ,  ջերսի, տվիդ և այլն։
Խուսափեք լայն ու տձև հագուստից, այն կմատնի դրա տակ քողարկված ուղղանկյունը։ 
Ընտրեք «փուշ-ափ» կրծքալ։ Այն փոքր-ինչ բարձրացնում է կուրծը, ինչի շնորհիվ իրանն ավելի արտահայտիչ է դառնում։
Բանանանման կազմվածք ունեցողներին ցուցված են ինչպես ուղղահայաց գծերն, այնպես էլ վանդակավոր ու երկրաչափական պատկերներով պրինտերը։ Վերջինները ճիշտ տեղում հայտնվելու դեպքում խոշորացույցի գործառույթ են իրականացնում։ 
Բանանանման կազմվածք ունեցող կանանց լավագույն ընկերը գոտին է։ Զինվեք հաստ ու բարակ գոտիների մեծ պաշարով։ Բայց, ուշադրություն, գոտին պետք է կապել ոչ թե իրանի հատվածում, այլ փոքր-ինչ ներքև՝ կոնքերի վրա։ Ընդ որում՝ ոչ կիպ։ Այս հնարքը նախ ընդգծում է իրանը, բացի այդ տեսողականորեն լայնացնում է կոնքերի հատվածը։ 

Ընտրեք այնպիսի հագուստ, որը հնարավորինս կլայնացնի մարմնի ստորին հատվածը՝ կոնքերը։  

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել