droshAraratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի Ֆինանսների նախարարությունը 2016-ին պետական պարտատոմսերի զետեղման հայտեր է ուղարկել 25 արտասահմանյան բանկերի:

«Նովայա գազետա»-ն հայտնում է, որ համապատասխան տեղեկություն է տարածել ՌԴ-ի ֆինանսական գերատեսչությունը: Ցուցակում են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Չինաստանի խոշորագույն բանկերը՝ Barclays-ը, Deutsche Bank-ը, HSBC-ն, UBS-ը, UniCredit-ը, Morgan Stanley-ն, Bank of China-ն, Citigroup-ը և այլն:

Այսկերպ 2013-ի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը պատրաստվում է վերադառնալ փոխառությունների միջազգային շուկա, որում այդ երկրի ներկայությունը սահմանափակվել էր պատժամիջոցների բերումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել