angela_merkel_280215Միգրացիոն ճգնաժամի ֆոնին Եվրոպայի ներսում սահմանների փակվելը կարող է ԵՄ-ի համար բացասական հետևանքներ ունենալ: Այդ մասին իր ամենշաբաթյա տեսաուղերձում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է TASS-ը:

«Մենք պետք է պաշտպանենք մեր արտաքին սահմանները, քանի որ մենք ցանկանում ենք պահպանել Շենգենը: Եթե մենք չկարողանանք պաշտպանել մեր արտաքին սահմանները, ապա ներքին շուկայի շրջանակներում ազատ տարածությունը` մեր բարեկեցության հիմքը, կհայտնվի վտանգի տակ: Դրան պետք է խոչընդոտել: Ես կարծում եմ, որ ԵՄ-ի բոլոր անդամ-երկրները կիսում են այդ տեսակետը»,-ասել է Մերկելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել