javier-mascherano-cropped_ve5dkb9jgq0v1jmn3eea46sd7Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն խոսել է իր ապագայի մասին, տեղեկացնում է Barcastuff-ը:

«Չեմ կարծում, որ կարիերաս կավարտեմ «Բարսելոնա»-ում: Շուտով ես չեմ կարող համապատասխանել այս ակումբի մակարդակին: Բացի այդ, ֆիզիկապես նույնպես թույլ կլինեմ:

Չեմ բացառում, որ կվերադառնամ «Ռիվեր Փլեյթ»: Այդ միտքն ինձ երբեք բաց չի թողնում»,- հայտարարել է Մասկերանոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել