1-article-picture226Գլոբալ տնտեսությունը դեռևս բավականին չի ամրապնդվել, ինչը խանգարում է ամերիկյան ընկերություններին: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, գրում է TASS-ը:

Նրա խոսքերով` «գլոբալ տնտեսության թուլությունը», մասնավորապես` Չինաստանում տնտեսական աճի դանդաղումը, «ամերիկյան ընկերությունների համար հանդիպակաց քամի է»:

Օբաման վստահեցրել է, որ այս տարի ԱՄՆ վարչակազմը տնտեսական աճի արագացման միջոցներ կձեռնարկի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել