Lurer.com-ը գրում է.

Էկվադորում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դիմավորել են «Հեռացիր» և «Մարդասպան» վանկարկումներով:

Միջադեպը տեղի է ունեցել Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում` նրա երկօրյա այցի ժամանակ, որը սկսվել է փետրվարի 4-ին: Քրդերի բողոքող կողմնակիցները լոզունգներ էին վանկարկում: 

Հաղորդվում է, որ Էրդողանի թիկնապահները կոտրել են ցուցարարներից մեկի քիթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել