Tert.am-ը գրում է.

Ռոււսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն այսուհետև 5000 դոլար է տրամադրելու Արցախի յուրաքանչյուր ընտանիքում ծնված չորրորդ երեխային:  Այս մասին   Արցախի Հանրապետության  կառավարության նիստում հայտնել է  ԱՀ  նախագահ Բակո Սահակյանը , ինչի մասին էլ հայտնում է ԱՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը` իր ֆեյսբուքյան էջում:


Որպես հետգրություն նա տեղեկացնում է հինգերորդ երեխայի առթիվ էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու ԱՀ կառավարությունը բնակարան են տալու ընտանիքներին...


«Էնպես որ գոնե երրորդ երեխայից հետո արժե վերաբնակվել Արցախում, սիրելի՛ ոչ արցախաբնակ ընկերներ»,- գրել է Արտակ Բեգլարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել