Life.panorama.am-ը գրում է.

Այն, ինչ շատ եմ ուզում ունենալ, ես երբեք չեմ բարձրաձայնում. Անի Երանյան


Երեկ՝ փետրվարի 4-ին, դերասանուհի Անի Երանյանը նշում էր ծննդյան 25 ամյակը, իսկ այսօր տարիքային առանձնահատկություններով ու ծննդյան ամենաթանկ նվերի մասին դերասանուհին կիսվել է Life.panorama.am-ի հետ:

«Անկեղծորեն պետք է պատմեմ, որ փետրվարի 3-ին՝ երեկոյան անսովոր զգացողություն ունեցա, զգացի, որ ուզում եմ մենակ դուրս գալ ու հրաժեշտ տալ իմ 24 տարեկանին: Դուրս եկա, մեքենայով քաղաքում շրջելով մտածեցի, վերագնահատեցի անցնող տարիս, մի փոքր էլ տխրեցի, քանի որ հասկանում էի, որ հրաժեշտ եմ տալիս 24 տարվաս եւ վերջին ժամերն են, որ 24 տարեկան եմ: Առհասարակ՝ ես շատ զգացմունքային մարդ եմ, անասելի դժվարությամբ եմ բաժանվում այն ամենից, ինչ թանկ է ինձ համար, միաժամանակ, իմ տեսակին հատուկ է նաեւ այն, որ երբ գիտեմ տվյալ բանն այլեւս չեմ ունենալու, սկսում եմ ագահաբար այն վայելել, նույնը եղավ 24-ի հետ,- պատմեց հոբելյարն ու ավելացրեց,- հետո 11:30 եկա տուն, քանի որ գիտեի, որ ընկերներս ու հարազատներս ինձ անակնկալ են մատուցելու  եւ իսկապես շատ բարձր տրամադրությամբ նշեցի նոր տարիքս»:

Անակնկալների մասին խոսելիս՝ Անին նկատեց. «Այս տարի ծննդյանս օրը շատ անակնկալներով նշանավորվեց, նախ Մոսկվայից եկել էին հայրս ու եղբայրս, հատուկ ծննդյանս օրը կողքիս լինելու համար կրկին Մոսկվայից եկել էր նաեւ ընկերուհիս, այնպես որ անակնկալների պակաս երեկ չեմ զգացել»:

Առանձնացնելով ամենաթանկ նվերը՝ դերասանուհին հատուկ նշեց. «25 տարեկանս լիարժեք դիմավորեցի, քանի որ կողքիս էին հայրս, մայրս ու եղբայրս: Դա մի ուրիշ զգացողություն էր, հենց դա էլ եղավ 25 տարեկանիս ամենամեծ ու լավագույն նվերը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել