710x400_1445415776_francisk_266-y-papa-rimskiy_vatikanAraratnews.am-ը գրում է.

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը փետրվարին Կուբայում կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Այդ մասին Մոսկվայում մամուլի ասուլիսին հայտնել է արտաքին եկեղեցական  կապերի բաժնի ղեկավար մետրոպոլիտ Իլարիոն Վոլոկոլամսկին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Նկատի ունենալով փետրվարի 11-22-ին պատրիարքի այցը Լատինական Ամերիկա եւ միաժամանակ Հռոմի պապի այցը Մեքսիկա, Կուբայում տեղի կունենա նրանց հանդիպումը», – հաղորդել է մետրոպոլիտը:

Մետրոպոլիտի խոսքով, հանդիպումը նախապատրաստվել է  20 տարի: «Հանդիպումը վաղուց էր նախապատրաստվում: 1996 եւ 1997 թվականներին ինտենսիվ բանակցություններ էին ընթանում սրբազան պատրիարք Ալեքսի II-ի հետ հանդիպման կազմակերպման շուրջ», – ասել է մետրոպոլիտը: Սակայն այդ բանակցությունները դադարեցվել են որոշ հարցերի շուրջ պայմանավորվելու հնարավորության բացակայության պատճառով:

Վատիկանի ռադիոն հաղորդել է, որ պատրիարքը եւ Հռոմ պապը համատեղ հռչակագիր կստորագրեն Վատիկանի եւ ՌՈՒԵ-ի ապագա հարաբերությունների վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել