Tert.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկայում տեղի ունեցած ինքնասպանության դեպքի առթիվ։

 

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։


2016 թվականի հունվարի 24-ին՝ ժամը 08։35-ին, «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկայից ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամկ 08-ի սահմաններում,  կլինիկայի  6-րդ բաժանմունքի 4-րդ խցում  սավանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել փորձաքննության մեջ գտնվող Ս. Վարդազարյանը։


Դեպքի առթիվ փետրվարի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, քննություն է տարվում պարզելու Ս.Վարդազարյանի մահվան բոլոր հանգամանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել