Մահացել է  107-ամյա գինեգործը, որը ջրի փոխարեն ալկոհոլ էր օգտագործում Life.panorama.am-ը գրում է.

107 տարեկանում մահացել  է Անտոնիո Գարսիա Դոկամպոն՝ իսպանացի գինեգործը, որը ամեն օր գինի էր խմում ջրի փոխարեն։

Վերջին տարիներին նա ընդհանրապես հրաժարվել էր ջուր օգտագործելուց։ Նրա որդին՝ Մանուել Դոկամպոն, պատմել է, որ հայրն ու ինքը ամսական կարող էին խմել մինչև 200 լիտր գինի, որը պատրաստում էին իրենց սեփական գինեգործական ֆաբրիկայում։

Բացի այդ, տարեց իսպանացին առավոտյան խմում էր բրենդի, որը նրան առույգություն էր հաղորդում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել