Tert.am–ը գրում է.

Իսպանական «Վալենսիայի» ղեկավարությունը նոր գլխավոր մարզչի փնտրտուքի մեջ է։ Դրա հետ կապված դիտարկվում են մի քանի մասնագետների թեկնածություններ,- այդ մասին տեղեկացնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ «չղջիկների» ղեկավարությունը դիտարկում է կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդի եւ դանիացի մասնագետի Միքայել Լաուդրուպի թեկնածությունները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Նունու Էսպիրիտու Սանտուն հրաժարական էր տվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել