Lurer.com–ը գրում է.

Գերմանիայի քաղաքացիների մեծամասնությունը չի ցանկանում Անգելա Մերկելին ԳՖՀ-ի կանցլերի պաշտոնում տեսնել Բունդեսթագի 2017 թվականի ընտրություններից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 29-ին հայտնել է Bild am Sonntag թերթը՝ վկայակոչելով հրատարակության պատվերով Emnid հասարակական կարծիքի ինստիտուտի կողմից անցկացված հարցումը:

Ըստ հարցման տվյալների՝ մեծամասնությունը՝ հարցման մասնակիցների 48 տոկոսը, դեմ է 2017 թվականի ընտրություններից հետո կանցլերի պաշտոնում Մերկելի թեկնածությանը, հարցվածների 44 տոկոսը ցանկանում է, որ նա առաջադրվի նոր ժամկետի համար:

Նշվում է, որ ԳՖՀ-ի ներկայիս կանցլերն առանձնակի աջակցություն ունի Արևելյան Գերմանիայի բնակիչների (55 տոկոս) և կանանց (46 տոկոս) շրջանում: Մերկելի թեկնածությանը կողմ է արտահայտվել նաև կուսակցության գործընկերների 87 տոկոսը, 12 տոկոսն այդ հեռանկարի նկատմամբ քննադատական վերաբերմունք ունի:

Փախստականների նկատմամբ Մերկելի վարած քաղաքականությունը ճիշտ է համարել մասնակիցների 40 տոկոսն այն դեպքում, երբ 47 տոկոսն անհամաձայնություն է հայտնել իրականացվող միգրացիոն քաղաքականությանը:

Emnid հասարակական կարծիքի ինստիտուտի այս հարցմանը մասնակցել է 579 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել