1275695545Թուրքական ապրանքներով բեռնված մոտ 350 բեռնատար է հավաքվել ռուս-ուկրաինական և ռուս-վրացական սահմանի մոտ, որոնց մուտքը ՌԴ արգելափակվել է արդեն շուրջ 5 օր՝ RIA Novosti-ին հայտնել է Թուրքիայի միջազգային բեռնափոխադրումների կոմիտեի ղեկավար Ֆաթիհ Շեները:

Ավելի վաղ ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել էր, որ ՌԴ կառավարությունը հանձնարարել է գյուղատնտեսության հսկիչ օրգաններին ուժեղացնել Թուրքիայից ներմուծվող մթերքների հսկողությունը, ինչպես նաև լրացուցիչ ստուգումներ անցկացնել Ռուսաստանի սահմանին:

Նրա խոսքերով՝ Թուրքիայի միջազգային բեռնափոխադրողները փորձում են հասկանալ, թե ինչ են ուզում ռուսական իշխանությունները. «Եթե նրանք պաշտոնապես հայտարարեին անհապաղ բռնագրավման մասին, ապա մենք համապատասխան քայլեր կձեռնարկեինք՝ ետ կանչելով ՌԴ-ի սահմանին հավաքված բեռնատարները, և այնտեղ նորերը կուղարկեինք: Բայց, ներկա պահին ոչ մի հստակեցում չկա»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել