Եթե մեկը չարամիտ կերպով խաբել է ինձ ու մեծ ցանկություն ունեմ վրեժ լուծել, ի՞նչ կասեք դրա մասին168.am-ը գրում է.

– Եթե մեկը չարամիտ կերպով խաբել է ինձ ու մեծ ցանկություն ունեմ վրեժ լուծել, ի՞նչ կասեք դրա մասին:

– Վրեժխնդրությունը քրիստոնյային ոչ վայել երևույթ է: Կարծում եմ, պետք է իմանալ, որ մեզանից յուրաքանչյուրի գործած մեղքերն Աստծո հանդեպ շատ ավելի մեծ են, քան որևէ մարդու կողմից մյուսի նկատմամբ գործած մեղքը կամ չարիքը:

Եթե վրեժխնդրությամբ պատասխանում են դիմացինի չար արարքին, ապա ոչ մի կերպ հնարավոր չէ խուսափել Աստծո դատաստանից: Սակայն ընդհակառակը. եթե կարողանաք Ձեր մեջ այդքան ուժ և քրիստոնեական առաքինություն գտնել, որ ներեք դիմացինի չար արարքը, ապա համոզված եղեք, որ Ձեր բազմաթիվ մեղքերը կներվեն Դատաստանի ժամանակ: Այդ դեպքը կարող եք դիտել որպես Աստծո կողմից ողորմություն, որով հնարավորություն է տալիս մեղմացնելու Աստծո Դատաստանը Ձեր գործած մեղքերի համար: Հիշենք Գարեգին Նժդեհի խոսքերը. «Սիրում է նա, ով ուժեղ է: Քրիստոս սիրում է, որովհետև սիրելու և ներելու չափ հզոր է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել