Ռեալի նախագահը երազում է Նեյմարին ձեռք բերելու մասինBarometer.am-ը գրում է.

Մադրիդյան 'Ռեալի' նախագահ Ֆլորենտինո Պերեսը  երազել է Նեյմարին տեսնել 'Ռեալի' մարզաշապիկով, երբ բրազիլացին դեռ 'Սանթոսում'  էր հանդես գալիս, սակայն 2013 թ. ֆուտբոլիստը գերադասեց տեղափոխվել 'Բարսելոա': Ընթացիկ մրցաշրջանում անհաջող մեկնարկից հետո 'Արքայական ակումբի'  նախագահը կրկին ցանկանում է փորձել բախտը:

AS-ին հայտնի է դարձել, որ Պերեսը պատրաստ է ընդունել 'Բարսելոնայի' ցանկացած պայման ու պահանջ: Նա նաև ցանկանում է միջամտել կատալոնյան ակումբի ու Նեյմարի՝ պայմանագրի երկարաձգմանը միտված բանակցություններին՝ առաջարկելով ավելի բարձր աշխատավարձ, քան 'Բարսելոնան', որը պատրաստ է վճարել տարեկան 15 մլն եվրո:

Ներկա պահին բրազիլացի ֆուտբոլիստի փոխհատուցման արժեքը, ըստ պայմանագրի, կազմում է 190 մլն եվրո, սակայն 'Բարսելոնի' ղեկավարությունը ցանկանում է նոր պայմանագրում կետ ներառել, ըստ որի՝ Նեյմարը կարող է հեռանալ կատալոնյան ակումբից 1 մլրդ եվրո փոխհատուցման դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել