Tert.am-ը գրում է.

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքով` Ռուսաստանը պետք է պատժամիջոցների «առավելագույն զգայունություն» ապահովի Թուրքիայի տնտեսության համար: Սակայն արևմտյան փորձագետները կարծում են, որ այդ նպատակին ՌԴ-ն չի հասնի:

Ինչպես գրում է Корреспондент-ը` ներկայացնելով Capital Economics լոնդոնյան հետազոտական ընկերության զեկույցը, Թուրքիայի կորուստը ՌԴ-ի սահմանած պատժամիջոցներից հաջորդ տարի կկազմի առավելագույնը 4-4.5 մլրդ դոլար, որը հավասարազոր է երկրի ՀՆԱ-ի 0.5 տոկոսին:

Տնտեսագետների կարծիքով` ամենից շատ վնասներ կկրի զբոսաշրջային ոլորտը, այն էլ, եթե պատժամիջոցները պահպանվեն մինչև ամառ:

Միևնույն ժամանակ նշվում է, որ ՌԴ-ի պատժամիջոցների ազդեցությունը Թուրքիայի ՀՆԱ-ի վրա լիովին կարող է փոխհատուցվել 3 մլրդ եվրո ֆինօգնությամբ, որն Անկարան կստանա Եվրամիությունից` սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա կանխելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել