5 մթերք, որոնք այրում են ճարպըԴիետոլոգները պնդում են, որ գոյություն ունեն մի շարք մթերքներ, որոնք օգնում են պայքարելու ճարպակալման դեմ:

1. Թուրինջ

Եթե ամեն օր պարբերաբար ուտեք 150 գրամ թուրինջ, ապա միջինը երկու շաբաթում կարելի է նիհարել երկու կիլոգրամ:

2. Կանաչ թեյ

Ասիացի դիետոլոգները խորհուրդ են տալիս օրական 4 բաժակ կանաչ թեյ խմել, թեյը այրում է ճարպերը:

3. Կծու սննդամթերք

Օգտագործեք կծու համեմունքներ՝ սև աղացած պղպեղ, մանանեխ, ծովաբողկ:

4. Անյուղ կաթնամթերք

Դրանք ավելացնում են կալցիտրիոլ հորմոնը, որը ստիպում է բջիջներին շատ ճարպ այրել:

5. Դարչին

Օրական մեկ գդալ դարչինը նվազեցնում է արյան մեջ շաքարի քանակը և կանխում ածխաջրերի վերածումը ճարպի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել