Volkswagen_EPA_03_f1f9f6c35bVolkswagen ավտոկոնցեռնը «արտաժայթքման սկանդալի» լույսի ներքո հետ կկանչի դիզելային շարժիչներով մոտ 2,5 մլն ավտոմեքենա: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:

Լիազոր գերատեսչություններին ներկայացվել են դեռ շրջանառության մեջ գտնվող մոդելների վերասարքավորման ծրագրերը:

Volkswagen ապրանքանիշի մարդատար և բեռնատար ավտոմեքենաների տերերը առաջիկա շաբաթներին իրենց մեքենաները ավտոկոնցեռնի արհեստանոցներ ուղարկելու վերաբերյալ ծանուցումներ կստանան: Այդպիսի մեքենաներն ավելի քան 1,5 մլն հատ են:

Նման հրահանգներ կստանան նաև Audi (ավելի քան 530 000 հատ), Skoda (287 000) և Seat (մոտ 105 000) մակնիշի ավտոմեքենաների տերերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել