5205e13a-5853-5d1f-1877622Ոստիկանության Կապանի բաժնում նոյեմբերի 29-ին` ժամը 15.30-ին, ահազանգ է ստացվել, որ Բարաբաթում գյուղում հոգեկան հիվանդ կինը սպանել է ամուսնուն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված գյուղի բնակչուհի, 1951թ. ծնված Հազավարդ Աբգարյանը (1975 թվականից «Շիզոֆրենիա» ախտորոշմամբ հաշվառված է Սյունիքի մարզի նյարդահոգեբուժական դիսպանսերում) նույն օրը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանը մուրճի և կացնի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնուն` 1939թ. ծնված Ռադիկ Հակոբյանի գլխին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Հազավարդ Աբգարյանը հայտնաբերվել և ժամը 19.30-ին բերման է ենթարկվել բաժին: Հանցագործության գործիք մուրճը և կացինը հայտնաբերվել և առգրավվել է: Հազավարդ Աբգարյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել