Panorama.am-ը գրում է.

Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը հայտարարել է, որ Սիրիայում գտնվող ռուսական ավիաբազայի ինքնաթիռներից մեկը սխալմամբ մտել է Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքների օդային տարածք և առանց միջադեպի վերադարձել է սահմանի հակառակ կողմ: Այս մասին հաղորդում է «Ռիա» գործակալությունը:

Նախարարի խոսքով` իրավիճակի հարթեցման համար գործի են դրվել երկու կողմերի միջև հաստատված փոխգործակցության խողովակները:

«Տեղի է ունեցել փոքրիկ սխալմունք, և օդաչուն թռիչքի ժամանակ մուտք է գործել մեր օդային տարածք` խորանալով այնտեղ 1,6 կիլոմետր: Նրա հետ անմիջապես կապ է հաստատվել, օդաչուն անմիջապես փոխել է ուղղությունը և վերադարձել է Սիրիա»,-հայտարարել է իսրայելցի նախարարը` իսրայելական «Կոլ Իսրայել» ռադիոկայանի եթերում:

Միաժամանակ նա չի հստակեցրել, թե երբ է տեղի ունեցել հիշյալ միջադեպը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել