Jurgen-Klopp-is-unveiled-as-Liverpool-FCs-new-manager-at-Anfield«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում «Սուոնսի»-ի նկատմամբ տարած հաղթանակը:

«Ես անչափ գոհ եմ իմ թիմից, քանի որ հաղթանակ տարանք շատ բարդ խաղում: Քամին խանգարում էր ֆուտբոլիստներին՝ ստեղծելով լրացուցիչ խնդիրներ: Մենք վստահ էինք գործում և արժանի էինք հաղթանակի:

Հպարտանում եմ իմ թիմով: Լավ արդյունքի հասանք: Տղաները հիանալի խաղացին նաև պաշտպանության գծում: «Սուոնսի»-ն առանձնապես շանսեր չունեցավ»,- BBC-ն մեջբերում է Կլոպի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել