Lurer.com-ը գրում է.
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 30-ին` ժամը 02.37-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում այրվում է ավտոտնակ:
Դեպքի վայր են մեկնել երկու մ արտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զ. Անդրանիկի պողոտայում գտնվող «Հրազդան Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի տարածքում գործող ավտովերանորոգման կետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.14-ին, մարվել՝ 04.01-ին: Ամբողջությամբ այրվել է ավտովերանորոգման կետը` (7մX12մ) գույքով, ներսում կայանված «BMW X6» մակնիշի և «ՎԱԶ 21010» մակնիշի առանց պ/հ-ների ավտոմեքենաները, ջերմահարվել են կից չորանոցում (7մX6մ) կայանված «Opel Astra J» մակնիշի առանց պ/հ ավտոմեքենան և 2 աթոռ:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=206357&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել