Life.panorama.am-ը գրում է.

Նա իմ աչքերով աշխարհի ամենալավ աղջիկն է. Գնել Ուլիխանյան


Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է   Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Գնել Ուլիխանյանը, ում հեռուստադիտողը ճանաչեց «Եռաչափ սեր» հեռուստասերիալից: Աշխատանքային եւ անձնական կյանքի մանրամասներով դերասանը կիսվել է Life.panorama.am-ի հետ:

Գնելկարճատեւ դադարից հետո կրկին վերադարձել եք թատրոնկպատմե՞քթե այստեղՁեզ հետ կապված ի՞նչ նոր աշխատանքներ են նախատեսված առաջիկայի համար:

- Նախ պետք է ասեմ, որ կարոտած եմ վերադարձել թատրոն: Այստեղ տարբեր ժանրերի ներկայացումներում պատրաստում եմ երկու դեր. Արմեն Էլբակյանը բեմադրում է Գ. Սունդուկյանի «Պեպո» ներկայացումը, ուր կներկայանամ Դարչոյի կերպարում, ինչպես նաեւ բեմադրվում է Աղասի Այվազյանի «Պոլոզ Մուկուչ» կատակերգությունը, որտեղ եւս հետաքրքիր դեր կունենամ:

Շուտով եթեր կհեռարձակվի «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմըորտեղ դուք էլ եքնկարահանվումեթե դեմ չեք լինիկպատմե՞ք Ձեր նոր կերպարի մասին:

- «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմը հայոց բանակի մասին է: Այստեղ մարմնավորում եմ սպայի՝ կապիտան Մովսիսյանն եմ: Շատ հետաքրքիր կերպար է, ինչպես իր զինվորական պարտականություններով, այնպես էլ անձնական կյանքով: Առհասարակ, պետք է շատ նուրբ մոտենալ զինվորական կերպարներին, որովհետեւ ներկայացվում է հայոց բանակը, իսկ մեր բանակը ամենահզորն է ու մարտունակը:

Հետաքրքիր է՝ առաջիկայում բացի արդեն վերը նշված պլաններիցայլ նախագծեր կա՞նծրագրվածգուցե գեղարվեստական ֆիլմի առաջա՞րկ:

- Մի կիսատ ֆիլմ ունենք Արցախյան պատերազմի մասին: «Երկար վերադարձ»՝ այսպես է այն կոչվում, որի նկարահանումները կավարտենք գարնանը: Այստեղ նույնպես կերպարս շատ հետաքրքիր է: Նաեւ նոր առաջարկներ կան հաջորդ տարվա համար, երբ հստակեցվեն դրանք, այն ժամանակ էլ կխոսեմ դրանց մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել