Tert.am-ը գրում է.

Գիտնականները վառ երկնագույն մոլորակ են հայտնաբերել Խեցգետնի համաստեղության կազմում ընդգրկված GJ 3470  աստղի մոտակայքում:

Ինչպես նշվում է  Astrophysical Journal ամսագրում հրապարակված հոդվածում` նորահայտ մոլորակի գույները Երկրի օվկիանոսների երանգն են հիշեցնում:

Չիկագոյի համալսարանի գիտնականների խոսքով` այս բացահայտումը կօգնի հասկանալու, թե ինչպես են դասավորված ոչ մեծ էկզոմոլորակները:

Այս մոլորակը դասվում է «տաք նեպտունների» շարքին: Մոլորակի զանգվածը կազմում է Յուպիտերի զանգվածի (որը 13 անգամ ավելին է, քան Երկրինը) 4 տոկոսը միայն, իսկ տրամագիծը մոտավորապես 3 անգամ ավելի փոքր է, քան Արեգակնային համակարգի խոշորագույն մոլորակինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել