Ինչպես լայնացնել նեղ կոշիկները. 5 խորհուրդ168.am-ը գրում է.

Takprosot.cc կայքը գրում է, որ հավանաբար յուրաքանչյուր կին ունի կոշիկներ, որոնք հարմար չէ կրել: Դրանք խանութում փորձելիս հարմար են թվում, սակայն տուն հասնելուց հետո հասկանում ես, որ սխալվել ես: Նեղ կոշիկները հարմար դարձնելու մի քանի միջոց կա:

1. Կոշիկի ներքին հատվածը թրջեք սպիրտով: Դրանից հետո երկու ժամ հագեք կոշիկները: Նույնիսկ, եթե դուք ձեզ հարմար կոշիկ եք գնել, կարող եք սա փորձել՝ կոշտ հատվածները փափկեցնելու համար:

Koshik1

2. Կոշիկները փափկեցնելու արագ և հեշտ միջոց են հաստ զուգագուլպաներն ու վարսահարդարիչը:

Koshik2

3. Կաշվից կամ դերմատինից կոշիկներին, որոնք երկար ժամանակ չեք կրել, գերչակի յուղ քսեք:

Koshik3

4. Կոշիկի ներսի հատվածին պարաֆին քսեք, թողեք ողջ գիշեր: Առավոտյան մաքրեք ավելորդ պարաֆինը: Այս միջոցը կօգնի ձեզ մշտապես մոռանալ կոշտուկների մասին:

Koshik4

5. Յուրաքանչյուր կոշիկի մեջ թաց թուղթ դրեք և թողեք, մինչև ամբողջությամբ չորանա. այն պետք է չորանա սենյակային ջերմաստիճանի պայմաններում:

Koshik5

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել