Tert.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ, «Լիվերպուլի» ներկայիս ղեկավար Յուրգեն Կլոպը էլեկտրոնային գիրք է թողարկել անգլերեն լեզվով, որի վերնագիրն է  «Reading the Game»(Կարդալով խաղը,- թարգ,):

Ինչպես հաղորդում է dailymail.co.uk-ն, գրքում Կլոպը նաեւ իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ, ով 2013 թվականին «Շախտյորից» տեղափոխվել է «Բորուսիա»:

Անցած մրցաշրջանը թե Կլոպի եւ թե Մխիթարյանի համար ծանր է ստացվել: Հայ կիսապաշտպանը մեծ քննադատության է ենթարկվել անարդյուավետ խաղի պատճառով: Այունամենայիվ, Կլոպի շատ բարձր է գնահատել Մխիթարյանին՝ նշելով, որ նրա մոտ տեխնիկայի եւ արագության անհավանական համադրություն կա:

«Եթե մտածենք, մարդկանց 99 տոկոսը երջանիկ կլիներ, եթե ունենար Մխիթարյանի խնդիրները: Ինձ համար կասկած չկա, որ նա աշխարհի ամենատաղանդավոր խաղացողներից մեկն է:

Նրա մոտ տեխնիկայի եւ արագության անհավանական համադրություն կա: Շատ, շատ քչերն ունեն նման համակցություն»,- նշել է գերմանացի մասնագետը:

Ավելացնենք, որ Կլոպի գիրքը հնարավոր է գնել այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել