1007256965Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիան Եվրոպայի առաջնորդի դիրքից դուրս է մղում Գերմանիային, քանի որ եվրոպական օրակարգը վերջին օրերին փոխվում է աշխարհի վերջին իրադարձություններին ֆոնին։

Վերջին շրջանի դեպքերը, այդ թվում նաև Փարիզի ահաբեկչությունները, փախստականների ճգնաժամն ու Սիրիայի քաղաքացիական պատերազմը Եվրոպայում վերադարձրին «կոշտ ուժը»։ Այդ իրադարձությունները հուղարկավորեցին այն պատկերացումները, որ տնտեսական պլանում համարձակ, սակայն ռազմական պլանում երկչոտ Գերմանիան տարածաշրջանի անվիճելի առաջատարն է։

Գործակալությունը նշել է, որ ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակրից թռչող ֆրանսիական մարտական ինքնաթիռները միգուցե չեն կարող վերակազմավորել Մերձավոր Արևելքը, սակայն դրանք արդեն իսկ փոխում են ուժերի դասավորվածությունը Եվրոպայում, Գերմանիայի տնտեսական գերակայության բազում տարիներից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել