mtn_bina_yeni_main_180215Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում կալանավորվել են ազգային անվտանգության նախարարության 19 աշխատակիցներ՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը։

Նրա հաղորդմամբ՝ կան բավականաչափ ապացույցներ, որ նախարարության մի շարք վարչությունների ղեկավարներ ու աշխատակիցներ չարաշահումներ են թույլ տվել, գերազանցել են իրենց ծառայողական լիազորությունները, հեռախոսային գաղտնալսումների միջոցով ապօրինաբար միջամտել են ձեռնարկատիրական գործունեություն ծավալած օբյեկտների գործունեությանը, գաղտնաբար տիրացել են օտար գույքին, Բաքվում ապօրինաբար հետևել են գործարարներին։

Նրանց գործողություններից տուժած կողմ է ճանաչվել 57 մարդ։ Հաստատվել է, որ նրանց պատճառվել է մի քանի տասնյակ միլիոնի մանաթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել