5TuS8brAqe-t86ZucEbhpwՍիրիական ռազմական աղբյուրները հայտնել են, որ Ասադի բանակի հետ կռվող գրոհայինները օգտագործում են ԱՄՆ արտադրության հակատանկային հրթիռներ: Ինչպես հաղորդել է Alarabiya-ն, սիրիայի զինվորականները ենթադրում են, որ հրթիռներ գնվել են Սաուդյան Արաբիայի կողմից և Թուրքիայի տարածքով բերվել Սիրիա:

Տվյալ զենքը մեծ ազդեցություն ունի ռազմական գործողությունների ելքի վրա, նշում է պարբերականը: Հակատանկային հրթիռները մեծ ուժ են կառավարական բանակի դեմ պայքարում և սկսվել են հաճախ օգտագործվել ռուսական ավիահարվածների սկսումից հետո:

Գրոհայինները դրանք օգտագործել են 2015 թվականի նոյեմբերի 24-ին ռուսական ուղղաթիռի ոչնչացման համար: Դրանք հաճախ օգտագործվում են սիրիական բանակի զրահամեքենաների ոչնչացման համար:

«Սիրիայի ազատագրման բանակը» (չափավոր և արևմտամետ ընդդիմությունը), ինչպես նաև դրանց մոտ խմբերը շատ անգամներ տեսանյութեր են հրապարակել, որտեղ մարտիկները կռվում օգտագործում են հակատանկային հրթիռներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել