islamic_state_081114ԱՄՆ արդարադատության նախարարությունը եվրոպական կառավարություններին առաջարկություն է հղել այն մասին, թե ինչպես կարելի է փոխել հակաահաբեկչական օրենսդրությունը, որպեսզի օրինականացվի ապագա գրոհայինների ձերբակալումը մինչ նրանց` ԴԱԻՇ-ի նման արմատական խմբավորումներում ներգրավվելը: Այս մասին հաղորդում է Reuetrs գործակալությունը:

Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ-ը կոչ է արել որպես հանցագործություն որակել ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո գտնվող շրջաններ մեկնելը կամ իշխանությունների կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումներին անդամակցելու փորձը: «ԱՄՆ-ում նման մոտեցումն ապացուցել է իր արդյունավետությունը օտարերկրյա գրոհայինների մեկնելուն հետևելու հարցում»,- ասվում է փաստաթղթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել