«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ վերջին ամիսների ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանում կրճատումներ են ընթանում ձեռնարկության ծախսերը նվազեցնելու նպատակով։ Նման քայլը միանգամայն սպասելի էր, քանի որ այս տարվա անցած տասը ամիսների ուղևորափոխադրումների նվազման արդյունքում՝ նախորդ տարվա համեմատ «Զվարթնոց» օդանավակայանի շրջանառությունը նվազել է առնվազն 7 մլն դոլարի չափով։ Ակնհայտ է, որ մինչև տարեվերջ այդ անկումը շարունակվելու է, և միամտություն կլինի կարծել, թե եկող տարի իրավիճակը կտրուկ կլավանա։ 

Կրճատումների լուրը ճշտելու համար «Ժողովուրդ»–ը զրուցեց օդանավակայանի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանի հետ, ըստ որի՝ գործընթացն այլ կերպ է կոչվում. «Կրճատումներ չեն ընթանում։ Որևէ արտառոց բան չկա։ Օպտիմիզացիոն գորընթացներ են, որոնք ժամանակ առ ժամանակ ցանկացած այլ հիմնարկներում էլ իրականացվում են»։ Իրականում, սակայն, ինչպես էլ կոչենք «Զվարթնոցում» տեղի ունեցող զարգացումները, միևնույն է՝ փաստ է, որ դրանց արդյունքում ինչ-որ հաստիքներ վերացվում են, ծախսերն են կրճատվում, ուստի, անկախ ամեն ինչից, կրճատումների հետ գործ ունենք»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել