«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, Սյունիքի ոչ անհայտ մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, որն անցնում էր Սդղի գյոլի ծեծկռտուքի գործով և վերջերս էր ազատ արձակվել՝ «գործի մեջ նոր հանգամանքներ ի հայտ գալու» արդյունքում, օրերս նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՅԴ-ական Մարտուն Մաթևոսյանի օգնական։ Փաստը մեզ հետ զրույցում հաստատեց նաև ինքը՝ ՊՈԱԿ-ի տնօրենը։ Ի դեպ, ըստ մեր ունցած ինֆորմացիայի, նշանակման «մեկենասը» եղել է Հովիկ Արգամիչը»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել