Wnews.am–ը գրում է.

новый коллаж

Մենք՝ հայերս, չափազանց զգայուն ենք մեր անձնական ՝հատակապես սեռական կյանքին վերաբերող հարցերում: Սա է պատճառը, որ սեռական բնույթի սկանդալները, բառի բուն իմաստով, ցնցում են երկիրը՝ երկար ժամանակ մնալով ամենաքննարկվողն ու քննադատվողը: Թվային տեխնոլոգիաների ի հայտ գալուն պես, սեքսուալ սկանդալները դարձան հանրության սեփականությունը: Սեքսուալ բնույթի տեսաձայանգրությունները սկսեցին տարածվել համացանցով, փոխանցվել հեռախոսներով: Եթե ողջ աշխարհում  սկանդալները լուրջ PR տեխնոլոգիաներ են` հաշվարկված, ծրագրված ու կոնկրետ նպատակ ունեցող, ապա Հայաստանում դրանք չեն աշխատում, հատկապես , եթե խոսքը սեքսուալ սկանդալի մասին է: Մեզ մոտ միանգամից ընկնում է սեքսուալ սկանդալի մեջ հայտնված մարդու հեղինակությունը:

Wnews.am-ն այսօր հիշել է վերջին շրջանում Հայաստանում գրանցված սեքսուալ սկանդալները: Որքան էլ զարմանալի է, դրանք այնքան էլ քիչ չեն մեր փոքրիկ երկրում:

1. Արամ Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Եթե սովորաբար լրագրողներն են սեքսուալ սկանդալներ հայտնաբերողներն ու տարածողները, ապա Հայաստանում  հենց լրագրողն է հայտնվում սեքսուալ սկանդալում: Արամ Աբրահամյանի մասնակցությամբ սեքսուալ տեսարաններին անդրադարձել էր «Օր» օրաթերթը: Ինքն՝ Արամ Աբրահամյանը,  իր սեքսով զբաղվելու կադրերին, այսպես է արձագանքում. «7 կամ 8 միլիարդանոց մարդկության առողջ և չափահաս մասը նույնպես զբաղվում է դրանով: Ճիշտ է ոչ բոլորին է կագեբեն նկարում և ոչ բոլորին է թերթը դա տպում: Ես այդ ժամանակ բաժանված էի արդեն և իմ նախորդ ընտանիքի և հաջորդ ընտանիքի վրա դա բացարձակապես չազդեց: Սեքսով զբաղվելը անբարոյականություն չի: Երկրորդ, եթե էդպիսի բան իմ ձեռքն ընկներ, ես բնականաբար, նույն պահին այդ տեսաժապավենը կամ լուսանկարը կվառեմ և կգցեմ աղբարկղը, որովհետև բացառված է, որ ես հեղինակություն, ռեյտինգ, ժողովրդականություն ձեռք բերեմ իմ գործընկերների հաշվին:»  Երգիչ Ռազմիկ Ամյան.

 

Ռազմիկ Ամյանի ինտիմ հոլովակը՝ չափից դուրս բաց տեսարաններով, միանգամից տարածվեց հեռախոսներում: Գլխավոր դերում Ռազմիկ Ամյանն է, ով սեքսով է զբաղվում մի կնոջ հետ, նկարողը՝ նրա ընկերն է, ով էլ, փաստորեն, տարածել էր տեսանյութը: Ահա թե ինչ է ասում այս մասին Ռազմիկ Ամյանի պրոդյուսերը. «Մինչև ամուսնանալն ա դա եղել: Ամուսնանալուց երևի մեկ տարի առաջ: Նա մեծ հարված է ստացել դրանից, որովհետև այդ տեսահոլովակը տարածվել է մոտ մարդու կողմից, ով որ նկարել է, ումից չէր սպասվում այդ ամենը:  Չեմ կարող ասել` ինչ կլիներ, եթե մի քիչ թույլ գտնվեր Ռազմիկը»:  

  

Շպռոտ . երգչուհի 

Ի տարբերությունբ մյուսների՝ Շպռոտն արածի տերն է, երբեք չի ափսոսում եղածի համար: «Ես իրավունք ունեմ թուլանալու, ինչպես յուրաքանչյուր մարդ իրավունք ունի թուլանալու իր ընկերների մոտ, իր շրջապատում: Մենք ընկերներով ուղղակի ուրախանում էինք, բոլորս էլ երևի թե ուրախանում ենք մեր ձևով»,-ասում է նա:  Տեսանյութում, որտեղ Շպրոտն աշխատանքի ավարտից հետո սկսում է պարել, կատվի նման մլավել և բղավել տղամարդ եմ ուզում, տղամարդ եմ ուզում, ևս տարածվեց հեռախոսներում:  Վերջերս, արդեն համացանցում, տարածվեց մեկ այլ տեսանյութ Շպռոտի մասնակցությամբ: Երգչուհին նախ ասում է, որ ատում է բոլորին, հետո ցույց է տալիս  իր հետույքը: Ինչևէ անցնենք առաջ:  

 

Անժելա Սարգսյան. դերասանուհի. 

Անժելա Սարգսյանի բախտը չբերեց այնքանով, որ նրա սեքսուալ սկանդալը տարածվեց ու քննարկվեց ոչ թե հեռախոսներում, այլև՝ համացանցում, քանի որ այդ ժամանակ համացանցից օտվողների թիվն անհամեմատ շատ էր: Բացի այդ, Անժելան ամուսնացած էր ու ուներ երեխա, նման դեպքերում, մենք՝ հայերս, անհամամետ ավելի դաժան ենք: Անժելայի պատմությանը ծավալուն չենք անդրադառնա, նախ, որովհետև բոլորն առանց այդ էլ ամեն ինչ գիտեն և բացի այդ, չենք ուզում ևս մենք անգամ փորփրել այս պատմությունը: Ինչ էլ որ լինի, Անժելա Սարգսյանի սեքսուալ սկանդալն ամենամասշտաբայինն ու երկարատևն էր՝ ամուսանալուծությմաբ, դատական քաշկքշուկներով, կալանավորմամբ և այլն:

 

Պոռնո դիտող պաշտոնյա.

 Ահա թե ով է իրականում պոռնո դիտող պաշտոնյան (նկարներ)

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավիրված սեմինարին ներկա բարձրաստիճան այրերից մեկը, քունը փախցնելու համար որոշել էր հեռախոսով պոռնո կադրեր դիտել: slaq.am-ի տեսախցիկը«որսացել էր» այդ պահը և տեսանյութը տարածվել էր համացանցում:  «Առեղծվածային» պարոնը նախարարներից մեկի խորհրդականն էր և, կայքի տեղեկություններով , ինչ-որ ժամանակներում կառավարության աշխատակազմում նա զբաղեցրել էր բարձր պաշտոն: Տեսանյութը տարածվելուց հետո, հայտնի դարձավ, որ վերջինիս հեռացրել են աշխատանքից:  Տեսանյութը ներկայացնում ենք ստորև:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել