Շվարած էին մնացել, չգիտեին` ո՞ւմ հետ է փախել. «Հարսնաքար»-ում հարսանիքի ժամանակ հարսը փախել էYerkir.am-ը գրում է.

Irakan.info-ի հաղորդմամբ` երեկ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հարսանիքի ժամանակ հարսը, վերցնելով նվեր ստացած ոսկեղենն ու գումարը, փախել է:

Yerkir.am-ին ռեստորանից տեղեկացրին, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է եղել, հարսանիքն իր հունով է ընթացել: «Արարողությունն արել, վերջացրել էին, մեկ էլ տեսան` հարսը չկա: Անորոշ վիճակ էր` չգիտեին` ո՞ւմ հետ է գնացել: Շվարած էին: Փեսան տեղում էր, հարսը չկար: Հետո այդպես էլ չիմացանք` ինչ եղավ»,- ասացին մեզ:

Ի դեպ, դեպքը տեղի է ունեցել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի Սևանի մասնաճյուղում:

Ոստիկանությունից էլ yerkir.am_ին տեղեկացրին, որ իրենք դեպքի հետ կապված բողոք-դիմում չեն ստացել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել