Վիգեն Մնոյանի «Պորտֆոլիո» հաղորդումը վերադառնում է եթերLife.panorama.am-ը գրում է.

Շուրջ 7 տարվա դադարից հետո լուսանկարիչ Վիգեն Մնոյանի «Պորտֆոլիո» հաղորդումը հոկտեմբերի 11-ից կրկին եթերում կլինի: Life.panorama.am-ի հետ զրույցում Վիգեն Մնոյանը պատմեց, որ լռության պատճառը նախեւառաջ երկրից բացակայելու հետ էր կապված. «Դադարի հիմնական պատճառն այն էր, որ ես երկար ժամանակ գտնվում էի Մոսկվայում: Այնտեղ գտնվելու տարիներին հասցրել եմ ունենալ երեք ցուցահանդես՝ մեկը հայկական բնապատկերներով, մյուսը Մոսկվա քաղաքի լուսանկարներով, իսկ երրորդն էլ ռուս դերասանուհիների լուսանկարներով, որոնց հետ հետաքրքիր նախագծի շուրջ համագործակցեցինք»,- պատմեց լուսանկարիչը:

Վիգեն Մնոյանին կրկին Հայաստան են բերել ավելի շատ ընտանեկան հանգամանքները, նա ամբողջությամբ չի կտրվել մոսկովյան աշխաատքնից. «Եթե առաջ ապրելով Մոսկավայում հաճախ էի գալիս այստեղ, հիմա կարծես հակառակ պրոցեսն է՝ ապրում եմ այստեղ, բայց հաճախ եմ լինում Մոսկվայում,- նկատեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել