Ilkham-Aliev-vstretilsya-s-glavoy-administratsii-prezidenta-IranaԱդրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Թուրքիային՝ կապված Անկարայի ահաբեկչության հետ։

Ալիևը նշել է, որ իրենց խորապես ցնցել ու վշտացրել է Անկարայում տեղի ունեցած պայթյունների լուրը, որոնք հանգեցրել են մարդկային մեծ թվով զոհերի։ Ալիևն իր ու ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Էրդողանին, թուրք ժողովրդին ու զոհվածների հարազատներին և կարևորել է ահաբեկչության դեմ ընդհանուր պայքար մղելը։

Թուրքիայի իշխանությունների ներկայացրած պաշտոնական առաջին տվյալների համաձայն՝ Անկարայի պայթյունների հետևանքով զոհվել է 30 և վիրավորվել է 126 մարդ։ Չի բացառվում, որ պայթյունն իրականացրած լինի մահապարտ ահաբեկիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել