337664Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դեռ որոշում չի կայացրել իր մարզչական գործունեության ապագայի վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Goal. com-ը:

Իսպանացի մասնագետը հայտարարել է, որ համաձայնության չի հասել «Մանչեսթեր Սիթի»-ի հետ և մինչև 2015 թվականի վերջը որոշում չի կայացնի իր ապագայի շուրջ:

Հիշեցնենք, որ մյունխենյան ակումբի հետ Գվարդիոլայի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականի հունիսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել