Սոլակ գյուղում գայլերը 40 ոչխար են հոշոտելYerkir.am-ը գրում է.

Օրեր առաջ գայլերի հարձակման հերթական դեպքն է գրանցվել, այս անգամ` Կոտայքի մարզի Սոլակ գյուղում:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ երեկոյան ոչխարի հոտն արոտավայրից գյուղ վերադարձնելու ճանապարհին գայլերը հարձակվել են նույն գյուղի բնակիչ Վ. Սարգսյանին և այլ գյուղացիների պատկանող ոչխարների վրա և դրանց մի մասին հոշոտել: Սոլակի գյուղապետ Բադալ Սարգսյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գայլերը հոշոտել են մոտ 40 ոչխար:

«18 գլուխ սատկել է, այդքան էլ` վիրավորվել: Երեկոյան անասունները որ հովիվն իջեցրել է, հոտից մի հատված առանձնացել է, ինքն ուշադիր չի եղել, մինչև զգացել են, որ մի մասը հետ է մնացել, հետ են եկել, տեսել` գայլերը հոշոտել են: Բարեբախտաբար, իրան վնաս չի եղել»,- ասաց գյուղապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել